«Երկու օր առաջ գտնվելով մայր հայրենիքում, այցելելով Մայր Աթոռ, որտեղ Վեհափառի նախագահությամբ կատարվեց լուսահոգի Սարգիս Կարապետյանի հոգեհանգիստը՝ 40-օրյա, Սամվել Սարգիսովիչն արտահայտեց իր հավատարմությունը, սերը, նվիրումը մեր ազգային, հոգևոր սրբություններին և Մայր Աթոռի առաքելությանը։ Ասելով, որ հավատարիմ է ու անդավաճան այն նվիրական արժեքներին, որոնք դարերով երաշխավորել են մեր ինքնությունը, գոյությունն ու հարատևությունը։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի խոսքով՝ գործարար, բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ տեղի ունեցողն իշխանությունների կողմից մեծ շղթայի մի մասն է։ Նախկինում, եթե Նիկոլ Փաշինյանն այս ամենը կոծկում էր, հիմա ուղիղ, հանրային կերպով հրահանգում է հետապնդում սկսել այս կամ այն ազգային գործչի նկատմամբ։