Հերթական ողբերգական դեպքն է գրանցվել ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում (ՔԿՀ): Այսօր առավոտյան կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել հերթական ազատազրկված անձը:
Փաստորեն, այնքան փայլուն է աշխատել Ծովինար Թադևոսյանը, որ մեկ շաբաթում արդեն 2-րդ անձն է ինքնասպան լինում քրեակատարողական հիմնարկներում:
Դեռևս տարեվերջին 168.am-ը գրել էր, որ ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության (ՔԿԾ) պետի պարտականությունները կատարող Սահակ Գրիգորյանը որոշ աշխատակիցների, պարգևավճարից բացի, նաև հավելավճար է տվել։
Դեկտեմբերի 24-ին Քրեակատարողական ծառայության (ՔԿԾ) պետի պարտականությունները կատարող Սահակ Գրիգորյանը ՔԿԾ անձնակազմին ներկայացրեց ՔԿԾ պետի նորանշանակ տեղակալ Գուրգեն Սարգսյանին, և 168.am-ի տեղեկություններով՝ ինչպես Սահակ Գրիգորյանն իր խոսքում է նշել, այս նշանակումը արդարադատության նախարարի ամանորյա նվերն է Քրեակատարողական ծառայությանը։