Արդեն հարկատուներին հարկային տեռորի ենթարկելով, բիզնեսի բազմաթիվ տեսակների, այդ թվում՝ փոքր բիզնեսի վրա հարկային բեռը պարբերաբար բարձրացնելով, տույժեր ու տուգանքներ կիրառելով չեն բավարարվում, տեռորի կենթարկեն նաև քաղաքացիներին։ Եկամուտների հայտարարագրումը կդարձնեն գործիք՝ նաև անհնազանդներին հնազանդեցնելու ու պատժելու համար։ Այդ նպատակով հարկայինին նոր լիազորություններ կվերապահեն՝ դառնալով հերթական գլխացավանքը քաղաքացիների համար։
Փաշինյանին ու նրա քաղաքական թիմին 2018 թվականին իշխանությանը մոտ թողնելու ախմախության համար քաղաքացիները վճարում են բոլոր հնարավոր միջոցներով։ Իհարկե, արդար կլիներ, եթե այդ հարկը վերաբերեր միայն նրան «ընտրած» 680 հազար քաղաքացիներին, բայց իրականում վճարում են բոլորը։
Երբ արտագնա աշխատանքի մեկնողների այլ պետություններում ստացված եկամուտները հարկելու հետ կապված դժգոհությունները դուրս եկան փողոց, իշխանությունները շտապեցին փափուկ բարձ դնել նրանց գլխի տակ։ Հայտարարեցին, թե քննարկումներ են սկսել խնդրի վերաբերյալ, ու կարող է որոշակի վերանայումներ լինեն։
Անցնում են այն ժամանակները, երբ արտաքին հայտնի գործոնների արդյունքում պետական բյուջե օդից մեծ գումարներ էին մտնում, կառավարությունն էլ ներկայացնում էր, թե տնտեսությունն այնքան է զարգացրել, որ բյուջեն փողի որևէ խնդիր չունի։ Փողը երկնքից թափվում էր։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ աշխատուժի ցածր աշխատավարձի խնդիրն իրենք գիտակցում են, և այն լուծելու գլխավոր եղանակը կառավարության այս տարի ընդունած տնտեսության արդիականացման ծրագիրն է, որի ներքո ընկերություններին խրախուսում են և, կարելի է ասել՝ ֆինանսավորում են՝ ձեռք բերել նորագույն սարքավորումներ, հոսքագծեր և բարձրացնել արտադրողականությունը, հետևաբար՝ հնարավորություն ունենալ ավելի բարձր վարձատրել աշխատակիցներին։