Սյունիքի մարզի սահմանամերձ Խոզնավար գյուղում մինչև 2020 թվականն Ամանորին անհամբեր են սպասել, գյուղում մշտապես եղել է տոնական տրամադրություն, սակայն 2020 թվականից հետո շատերի մոտ տոնական տրամադրություն չի մնացել, շատերն էլ իմիջիայլոց են նշում Ամանորը՝ ոչ նախկինի նման։
«Ժողովուրդը թող մտածի, որ վաղը-մյուս օրը փախստական է դառնալու ու տեղ չի ունենալու գնալու։ Եթե արցախահայերը բռնի տեղահանվեցին ու եկան Հայաստան, այստեղից հայերն ո՞ւր են գնալու, այլ հայրենիք կա՞, որ գնան. չկա: Լավ, այս մարդիկ չե՞ն տեսնում՝ ինչ է կատարվում ամբողջ տարածաշրջանում, ինչ ահավոր պատերազմ է Գազայի հատվածում, Սիրիայի տարածքում, այս ժողովրդին չեմ հասկանում»,- հավելեց մեր զրուցակիցը։