«Մարդիկ, որոնք ոգևորված են ԱՄՆ-ում Թրամփի ընտրվելով ու Հայաստանի փրկությունը կապում են դրա հետ՝ Թրամփի աշխատակազմո՞ւմ են աշխատում, թե՞ նրա նախընտրական ծրագիրն են գրել։ Մոռացեք այն Թրամփին, որը նախագահ է եղել 2016-2020 թվականներին, այն ժամանակ աշխարհում ուրիշ վիճակ էր և չկար ձևավորված նրա այն քաղաքական թիմը, որի պատճառով նրա քաղաքականությունը որոշակի խնդիրներ առաջ բերեց»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ խոսելով Միացյալ Նահանգներում 47-րդ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի ընտրվելու և հայ-ամերիկյան հարաբերությունների մասին։
Օգոստոսի 31-ին Նիկոլ Փաշինյանն իր վերջին ասուլիսում հայտարարեց, որ դեռևս որոշում չունեն՝ նոյեմբերի 11-22-ը Բաքվում անցկացվող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովին՝ COP29-ին մասնակցության վերաբերյալ։