Ադրբեջանը մեծ թափով վերսկսել է Ստեփանակերտի շենքերի քանդման, ձևափոխման, հայկականը ոչնչացնելու աշխատանքները։ Այս անգամ նա վանդալիզմի է ենթարկում Ստեփանակերտի Թումանյան փողոցի շենքերը, որոնք ունեն դարերի պատմություն և Արցախի՝ հայկական լինելու վկայություններից մեկն են։ Ադրբեջանը Թումանյան փողոցի այդ շենքերի մեծ մասն արդեն հիմնահատակ քանդել է։
«Ես չգիտեմ, արդյո՞ք հայկական կողմը կմասնակցի COP-29-ին և, եթե մասնակցի՝ արդյո՞ք կբարձրաձայնի Արցախում Ադրբեջանի կողմից հայկական ժառանգությունը ոչնչացնելու նրա քաղաքականության մասին։ Բայց մեկ բան հստակ է, որ այս ամենին պետք է արձագանքի Հայաստանը՝ պետական մակարդակով, բայց անկեղծ, այս հարցում այդքան էլ լավատես չեմ»,- եզրափակեց Լեռնիկ Հովհաննիսյանը։
Հայրենիքի կորստից հետո մենք կորցնում ենք մեր ինքնության կարևորագույն բաղադրատարրերից մեկը՝ մշակութային ժառանգությունը, լինի նյութական թե ոչ նյութական։ Իսկապես, Արցախի Հանրապետության օկուպացումից հետո մեր հայկական մշակութային ժառանգության մի զգալի հատվածը փաստորեն գտնվում է կորսման եզրին։
168.am-ի հետ զրույցում խոսելով շրջափակման հետևանքով զբոսաշրջության ոլորտում առաջացած խնդիրների մասին, Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը հայտնեց՝ դեռևս կրած վնասների վերաբերյալ հաշվարկներ չեն արել, սակայն դրանք մեծ են։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանն ընդգծեց, որ Ադրբեջանն ու «մարդասիրություն» հասկացությունները միմյանց հակասող են, դրա վառ ապացույցը ոչ միայն այն բարբարոսություններն են, որոնք Ադրբեջանը թույլ է տալիս իր կողմից օկուպացված տարածքներում հայկական հուշարձանների նկատմամբ, այլև Բերձորի ճանապարհի փակումն է, որն Արցախի համար կյանքի ճանապարհ է։
2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմից հետո, Ադրբեջանի կողմից Արցախի տարածքների մեծ մասի օկուպացիայից հետո, այդ տարածքների պատմամշակութային հուշարձանները, ինչպես նաև հայկական գերեզմանոցները ենթարկվեցին վանդալիզմի։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանն ասաց, որ Քաղպաշտպանության պլանի համաձայն, երբ սկսվել է բնակչության տարհանումը, պետք է տարհանեին հուշակոթողները և միայն մոնումենտալ արվեստի հուշարձանները, խաչքարերը և այլն։