Երևանի Լեո 12 և 54 շենքերի բաժանարար պատը քանդում են, ինչի դեմ բողոքում են բնակիչները: Պարզվում է, պատը խանգարում է հարևանությամբ կառուցվող դեպի բազմահարկ հյուրանոցի հետնամաս մուտքին: Բնակիչները մտավախություն ունեն, որ հյուրանոցի կառուցման ավարտից հետո չեն կարողանալու իրենց մեքենաները կայանել շենքի բակում։ Բնակիչները հյուրանոցի կառուցմանը դեմ չեն եղել, սակայն համոզված են, որ պատը քանդելու թույլտվություն կառուցապատողը չունի և ուզում է բաժանարար պատն ապօրինի քանդել: