«Հայաստանն Արևմուտքի հետ անպտուղ սիրախաղերի փոխարեն՝ իր անվտանգությունն ապահովելու համար հայացքը պետք է ուղղի դեպի Արևելք, որտեղ առանցքային նշանակություն ունի բոլոր ոլորտներում Իրանի հետ հարաբերությունների զարգացումը։ Ես կցանկանայի հատուկ ընդգծել քաղաքական և ռազմական ոլորտներում հարաբերությունների զարգացումը, որոնք կենսական նշանակություն կարող են ունենալ՝ հատկապես ՀՀ ինքնիշխանության պահպանման գործում»։
168.am-ի հետ զրույցում «Հայաստան-Իրան» ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոն» հիմնադրամի հիմնադիր տնօրեն Փույա Հոսսեյնին ասաց՝ տարիներ շարունակ Ադրբեջանը Նախիջևանի հետ կապ է հաստատել Իրանի տարածքով և այժմ խոսում է ավելի բարելավված ճանապարհներ, երկաթգիծ ունենալու մասին, որպեսզի կարողանան ավելի լավ երթուղիով Նախիջևանից Ադրբեջան և հակառակ ուղղությամբ գնալ։