Հուլիսի 26-ին իրանական լրատվամիջոցները փոխանցելով Իրանական բանակի ներկայացուցիչ Մոհամմադ Աքրամինիայի հայտարարությունը, ասել էին, որ Թեհրանը դադարեցրել է իր ռազմական գործողություններն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը դադարեցրել է իր հարձակումները։
Իրան-ԱՄՆ ռազմական ակտիվ գործողությունների նոր փուլի ականատեսն ենք արդեն մոտ երկու շաբաթ: Ինչո՞վ է տարբերվում սա նախորդից, ԱՄՆ-ը կարծես թե գործողություններն ընդլայնելու ցանկություն ունի, ավելին, ամերիկյան զինված ուժերն Իրանի դեմ հարվածների վերսկսումից ի վեր առաջին անգամ կիրառել են B-1 Lancer ռազմավարական ռմբակոծիչ, ինչը վկայում է Վաշինգտոնի կողմից էական էսկալացիայի և գործողությունների ընդլայնման մասին։
Իրանական պատվիրակությունը ստացել է գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի համաձայնությունը՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններին մասնակցելու համար։
Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանի կարծիքով՝ իրավիճակը բարդ է, սակայն տպավորություն է, որ ԱՄՆ նախագահը չի ցանկանում խոշոր պատերազմ Իրանի հետ։ Ավելին՝ նա կարծես թե այդ հարցում համաձայնության չի եկել Իսրայելի վարչապետի հետ, որն ավելի շատ է հակված ռազմական գործողություններ սկսել Իրանի դեմ։
«Այդ «հեքիաթները», որ իշխանությունը մատուցում է մեր հասարակությանը, այդպես էլ մնում են հեքիաթի մակարդակում, որովհետև ԱՄՆ-ը հատկապես ՀԱՊԿ անդամ պետության հանդեպ չունի որևէ պարտավորություն։ Իսկ երբ իշխանությունը շարունակում է այդ քարոզչությունը, թող հիշի 2008 թվականի Վրաստանի վիճակը, երբ ԱՄՆ-ի հետ ստորագրեցին ռազմավարական համագործակցություն՝ ԱՄՆ-ն դարձավ Վրաստանի ռազմավարական գործընկերը, սակայն Վրաստանին չօգնեց։ Այնպես որ, այդ ամենը հեքիաթ է»,- շեշտեց Գրիգոր Բալասանյանը։