«Յուրաքանչյուր երկիր, օրինակ, Ֆրանսիան, Գերմանիան, նույնիսկ Միացյալ Նահանգները, բոլորն իրենց համարում են պատմական երկրներ, ունեն պատմություն։ Եթե, օրինակ, իրենց որևէ մեկն ասի՝ դուք պետք է ապրեք իրական Ֆրանսիայում, այլ ոչ թե պատմական, ապա այդ ասողին պատասխանատվության կկանչեն, բանտ կտանեն կամ այլ բան, կամ առնվազն կզարմանան ու նման բան ասողին անգրագետ կհամարեն։
«Նիկոլ Փաշինյանն ինքն իր համար առանձին կարող է նման բան անել, բայց մենք այս աշխարհում մեկուսացված չենք ապրում։ Հավատացեք, անհնար է հասկանալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որովհետև համոզված եղեք, որ մեկ շաբաթ հետո ինքն էլ չի կարողանալու բացատրել, թե այս կամ այն բանն ասելիս՝ ինչ նկատի ուներ»։