44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները, որոնք պատերազմի կապիտուլյացիոն ելքի համար արդեն երկրորդ տարին պահանջում են կալանավորել Նիկոլ Փաշինյանին, առաջիկա օրերին լայնածավալ բողոքի ակցիայի դուրս կգան։ Պատերազմում զոհված Արման Ազատյանի հայրը՝ Վիգեն Ազատյանը, 168.am-ի հետ զրույցում ասաց՝ այս պահին ակտիվ աշխատանքներ են ընթանում ակցիայի կազմակերպման ուղղությամբ։