«Թո՛ղ մեզ զպարտիս մեր, որպէս եւ մենք թողումք մերոց պարտապանաց»: «Հայր մեր» աղոթքում ի՞նչ իմաստ ունի պարտք բառը. մեկնաբանում է Արշավիր Գաբուճյանը: Մեր մեղքերը՝ կուտակված պարտք Տերունական աղոթքում պարտք բառն ընկալվում է որպես սխալ, հանցանք, մեղք և այլն: Ի՞նչ է նշանակում մեղք: Կան տարբեր ընկալումներ, օրինակ՝ վրիպում: Երբ վրիպում է նշանակետին հարվածելու մեր ճիգը, ջանքը: […]