«Հարցը նրանում է, որ ես տիկին Գայանեին շատ հարգանքով ասել եմ՝ տիկին Գայանե, այսքան ժամանակ չի եղել իրավիճակ, որ դուք փորձեք կապնվել, ինքը անձամբ չէ, բայց այլ ծնողներ եղել են, որ փորձեն ինձ հանդիպել ու չհանդիպեն, իմ համարն ուզեն ունենալ, ու չունենան։ Հիմա ասում եմ՝ իմ կամքից անկախ, ինչո՞ւ եք ինձ տանում Եռաբլուր, եթե կարիք ունեք հանդիպելու, կհանդիպենք, բայց ինչ վերաբերում է այս պահին, այս պահին չեմ ուզում գալ Եռաբլուր։ Տիկին Գայանեն ինձ ասել է՝ նստենք մեքենան՝ զրուցենք»,- այսօր Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է Աշոտ Փաշինյանը՝ անդրադառնալով իր «առևանգման» հանգամանքներին: