Աշոտ Փաշինյանը՝ իր ծնողների հասցեին «թուրք, դավաճան» ասելու մասին. «Չի եղել նման բան ու չի կարող լինել»

«Հարցը նրանում է, որ ես տիկին Գայանեին շատ հարգանքով ասել եմ՝ տիկին Գայանե, այսքան ժամանակ չի եղել իրավիճակ, որ դուք փորձեք կապնվել, ինքը անձամբ չէ, բայց այլ ծնողներ եղել են, որ փորձեն ինձ հանդիպել ու չհանդիպեն, իմ համարն ուզեն ունենալ,  ու չունենան։ Հիմա ասում եմ՝ իմ կամքից անկախ, ինչո՞ւ եք ինձ տանում Եռաբլուր, եթե կարիք ունեք հանդիպելու, կհանդիպենք, բայց ինչ վերաբերում է այս պահին, այս պահին չեմ ուզում գալ Եռաբլուր։ Տիկին Գայանեն ինձ ասել է՝ նստենք  մեքենան՝ զրուցենք»,- այսօր Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է Աշոտ Փաշինյանը՝ անդրադառնալով իր «առևանգման» հանգամանքներին:

Նա նաև նշել էր, որ իրեն չեն համոզել, ինքն իր կամքով է նստել մեքենան:

«Մեքենան նստելու մասին չէ խոսքը: Առևանգումը սկսվեց այն պահից, երբ տիկին Գայանեն ինձ թույլ չտվեց իջնել մեքենայից»,- ասել է նա:

Աշոտ Փաշինյանը նաև բացարձակ սուտ համարեց զոհվածների ծնողների պնդումները, թե ասել է՝ իր ծնողները թուրք են, դավաճան:

Կարդացեք նաև

«Չի եղել նման բան ու չի կարող լինել»,- ասաց Աշոտ Փաշինյանն ու արագ հեռացավ:

Տեսանյութեր

Լրահոս