«Մենք միշտ ասել ենք, որ այս երկկողմ բանակցությունները, որոնց ՀՀ իշխանությունն անընդհատ ձգտում է, և այս հարաբերությունների մեջ որևէ միջնորդ չեն ուզում տեսնել՝ մեզ համար փակուղի է»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով Ստամբուլում Լավրովի հնչեցրած հայտարարությանը, թե «3+3» ձևաչափը կարող է դառնալ բանակցությունների համար հարթակ, և դրան հաջորդած Արարատ Միրզոյանի արձագանքին, որ Հայաստանը նման հարթակ չի դիտարկում։
«Եթե մենք նայենք արցախյան հակամարտության ամբողջ պատմությունը, ապա կտեսնենք, որ ողջ 30 տարիների ընթացքում Թուրքիան առանց դրական որևէ ելքի ձգտել է դառնալ միջնորդ այս հիմնախնդրի մեջ։ Այսօր ստեղծվել է մի այսպիսի իրավիճակ, որ Թուրքիան ոչ միայն Մինսկի խմբում է դառնում չորրորդ երկիրը, այլև առհասարակ դառնում է հայ-ադրբեջանական հարաբերությունների միակ միջնորդը։