Հաշվի առնելով քաղաքական տեսանկյունից իշխանության մոտեցումները՝ 44-օրյա պատերազմի հետ կապված, ոչ կարելի է բացառել, ոչ էլ հաստատել իրադարձությունների նոր ընթացքը, առավելևս՝ դրանում նոր գործոնների ներգրավումը, քանի որ դա քաղաքական որոշակի իրավիճակից է կախված: Բայց եթե խոսում ենք հանրության համար կարևոր կամ իրական պատճառների, հանգամանքների բացահայտումից, ապա այս իշխանության օրոք, բնականաբար, բոլոր հարցերի պատասխանները չենք ստանալու: Այսինքն, դրանց մի մասը քողարկվելու է, մի մասն էլ պատասխանատվության մասով լղոզվելու է: