Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօրվա դատական նիստին իր հետ բերել էր Շուշի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու խորհրդանիշ 4 հրեշտակներից մեկի նկարը։ Այս լուսանկարը, ինչպես դատական նիստի վերջում նշեց հանրապետական գործիչը, նա բերել էր հայ ռազմագերիների ազատության պայքարի խորհրդանիշը դարձնելու առաջարկով։