«Մենք խնդիր ունենք զուտ ԱԺ նիստ անցկացնելու ընթացակարգի հետ կապված, որովհետև, անկախ իրավիճակից, մենք չենք պատրաստվում Սահմանադրություն խախտել։ Քանի որ իրավիճակով պայմանավորված՝ սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին չենք կարողացել գումարել մեր հերթական նիստերը, հետևաբար, ըստ կանոնակարգի, պետք է որոշում կայացնենք՝ ինչ ձևաչափով, ինչպես, ինչ կարգով։ Եվ ըստ ընթացակարգի՝ աշխատանքային խորհրդակցության ժամանակ հարցերը կորոշվեն»,- նշեց Մետաքսե Հակոբյանը։