«Հայտարարությունն էլ ընդունվեց այս անգամ, որն ուղղակի ոչինչ է, ոչինչ են նաև նախորդիվ ձեռքբերված պայմանավորվածությունները Հայաստանի համար։ Թուրքիան շարունակում է պնդել, որ հայ-թուրքական հարաբերություններում քայլ կարձանագրվի, եթե կնքվի «Խաղաղության պայմանագիր» Ադրբեջանի հետ, իսկ այդ պայմանագիրը չի ստորագրվում, քանի դեռ Ադրբեջանի պահանջով Հայաստանում հանրաքվե չի եղել։ Հետևաբար՝ նմանատիպ հանդիպումները կարող են լինել անգամ շատ ինտենսիվ, միևնույն է՝ խնդրի էությունը դրանք չեն փոխում»:
«Պահանջում են ավելի շատ, որպեսզի դիմացինը գնա զիջումների և այդ զիջումներով հասնի մի այնպիսի կետի, որն արդեն պահանջողին կբավարարի։ Հիմա եթե 29.800 քկմ ամբողջովին ու առանց «անկլավների» մնա, քանի որ Ադրբեջանի կողմից ներկայացվող քարտեզները կեղծ են, և դրանք որևէ մեկի կողմից չեն վավերացվել, ապա գուցե այստեղ գնան այդ խաղաղությանը»,- հավելեց նա։