Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ինքն էլ չգիտի, թե մեր արտահանման քանի տոկոսն է գնում Ռուսաստան։ Լրագրողի այն հարցից, որ Հայաստանի արտահանման 80 տոկոսը բաժին է ընկնում ռուսական շուկային, և այդ պայմաններում արդյո՞ք անհանգստացնող չեն Ռուսաստանի հետ հարաբերությունների սրացումները, նա վրդովվում է։
Չգիտես՝ սրանով Քերոբյանն իրե՞ն է խաբում, թե՞ հասարակությանը։ Գոնե նա պետք է իմանար, որ մեկ շնչին ընկնող ՀՆԱ աճը, որը վերջին շրջանում արձանագրվում է, հիմնականում արհեստական աճ է։
Արցախն աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ Բերձորի՝ Լաչինի միջանցքը, արդեն 9 օր փակ է ադրբեջանցի էկո-ահաբեկիչների կողմից:
Ներդրումների զուտ հոսքերը պակասել են, մաքուր պաշարները՝ կրճատվել. սա մասնագիտական շրջանակների ահազանգերն են վերջին ամիսներին: Հակառակ սրան՝ Էկոնոմիկայի նախարարը շարունակում է տնտեսության մասին անհավանական, անիրական պատկերներ ներկայացնել: