Իրանի շուրջ սեղմվող օղակի ֆոնին մեր երկրի վարչապետը թմբուկ է զարկում: Սա կոնտրաստ է ու ցույց է տալիս, որ նա զրո դերակատարություն ունի: Սա ցույց է տալիս պետական մտածողության դեգրադացիան:
Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը, ըստ երևույթին, առանձին բանակցություններ են վարում TRIPP-ի շուրջ կամ հնարավոր է՝ նույնիսկ արդեն ունեն որոշակի պայմանավորվածություն այդ հարցի շուրջ։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այսպիսի կարծիք հայտնեց «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր, քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը՝ խոսելով