Զապել Եսայանի մահվան հետ կապված հստակ տեղեկություններ մինչ օրս չկան: Շրջանառվում են զանազան վարկածներ, թվականներ և իրողություններ, սակայն փաստացի հստակ տեղեկություններ չկան: Գրողի մահվան հետ կապված շրջանառվող թվականներից են 1939-ը, 1942-ը, 1943-ը: Այս թվականների մեջ մասնակի ընդունված տարբերակն է 1943-ը: Կան մարդկանց վկայություններ, ովքեր գրողին տեսել են Բաքվի բանտում: Նրա մահվան մասնակի ընդունված վարկածներից է այն, որ Զապել Եսայանին դաժանաբար սպանել են Բաքվի բանտում:
Եղիշե Չարենցի անվան «Գրականության ու արվեստի» թանգարանում կա մի ցուցափեղկ, որտեղ ցուցադրվում են Եղիշե Չարենցի անտիպ ձեռագրերից պատառիկներ, որոնք թղթի կտորներ են, քայքայված, անընթեռնելի։ Թղթի այդ կտորտանքներում Չարենցի ոգին է, ժամանակաշրջանի կոլորիտը։