Տևական դադարից հետո՝ նախօրեին, Պուտին-Փեզեշքիան՝ Ռուսաստան-Իրան Մեծ համաձայնագրի ստորագրմանն ընդառաջ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց նախաձեռնեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ
168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովն ասաց, որ կողմերից յուրաքանչյուրը հաղորդագրությունը ներկայացնում է այնպես, ինչպես պատկերացնում է այդ հարաբերությունները. ռուսական կողմը պատկերացնում է, որ ՀՀ ղեկավարությունը պետք է հաշվետվողական լինի իր դաշնակցի առջև, իսկ հայկականը մատնանշում է, որ Ռուսաստանից քայլեր են ակնկալվում: