«Մեր քոլեջն ունի 35 տարվա պատմություն, բայց հասցրել է արդեն լավ շրջանավարտներ տալ, մեր սաներից այսօր էլ շարունակում են իրենց կրթությունը բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Օրինակ, Սայաթ-Նովա երաժշտական դպրոցի տնօրենը մեր առաջին շրջանավարտներից է եղել, Օպերային թատրոնի մեներգիչներից Արման Առաքելյանը… շատ անուններ կարող եմ թվարկել, ուրախությամբ ասեմ, որ Արմանը նաև իմ ուսանողն է եղել»,- հավելեց Նունե Մուրադյանը։