«Նիկոլ Փաշինյանը չի կարող ասել՝ ժողովո՛ւրդ, Ալիևի սիրուն աչքերի համար զիջում եմ անում։ Ինքը պետք է ինչ-որ ձևով ասի, որ «ինքնիշխանություն ենք պահում, դաշնակիցները չեն օգնում Հայաստանին, ուժային բալանս է փոխվել, աշխարհը գտնվում է փոթորկուն վիճակում», և այլն։ Շատ հեշտ կլիներ ասել հակառակը, որ ագրեսիա չկա, բայց դա խելամիտ չէ, որովհետև այդպես չէ»։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի խոսքով՝ առնվազն երկու կողմ կա, որոնք չէին ցանկանում, որպեսզի ԵԱՏՄ նիստն անցկացվի Հայաստանում։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Հայաստանը ներկայացնող Նիկոլ Փաշինյանի՝ Ալիևի օգտին արվող տարածքային զիջումների մասին, նման տեսակետ հայտնեց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը և սահմանագծման և սահմանազատման անվան տակ կատարվողը համարեց Հայաստանի իշխանության կողմից Ալիևի դրած պահանջների բավարարում։