Նկատի ունենալով կրթության ոլորտի և հատկապես դասագրքերի վերաբերյալ փորձագետների բարձրացրած հարցերը, 168.am-ն օրերս գրավոր հարցում էր ուղարկել ԿԳՄՍ նախարարություն՝ մասնավորապես պարզելու, թե հանրակրթական դպրոցների «Հայոց պատմության» դասագրքի տպագրության համար որքա՞ն գումար է տրամադրվել պետական բյուջեից, որքա՞ն է կազմել տպագրության բյուջեն, արդյո՞ք տրամադրված ամբողջ գումարն օգտագործվել է։
«Ի՞նչ ունենք այսօր, եթե ուշադիր նայեք՝ նախարարն այսօր դարձել է արարողակարգային ֆիգուր, համակարգում է 5 ոլորտ և ամեն օր պետք է զբաղվի մեդալներ բաժանելով, դեսպանների ընդունելով, վարչապետին ուղեկցելով, կառավարական տարբեր քննարկումների ու նիստերի մասնակցելով, էլ ե՞րբ է նախարարը զբաղվելու կրթության հարցերով»,- ասաց Սերոբ Խաչատրյանը: