Ազգային ժողովը հրատապորեն ձեռք կբերի նոր կահույք՝ խորհրդակցությունների սենյակների համար։ Այս գնումը բյուջեի վրա կարժենա 40 միլիոն դրամ։
Ազգային ժողովը 50 միլիոն դրամից ավելի գումար է ծախսել վերջին երկու շաբաթվա ընթացքում՝ դահլիճների ներքին հարդարման աշխատանքների, այդ ծառայությունների տեխնիկական հսկողության, շենքերի, շինությունների ընթացիկ նորոգման աշխատանքների համար։
Օրեր առաջ 168.am-ը գրել էր այն մասին, որ Շիրակի պետական համալսարանը (ՇՊՀ) դեկտեմբերի 18-ին իր հիմնադրման 90-ամյակը նշելու է Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Միջոցառմանը մասնակցելու է նաև Նիկոլ Փաշինյանը, բայց թատրոնի՝ 613 նստատեղ ունեցող դահլիճը ԲՈՒՀ-ի ղեկավարությանը ոչ մի կերպ չի հաջողվում լցնել, ու մեզ հետ կապ հաստատած ուսանողներն ասում էին՝ իրենց ստիպում են ներկա գտնվել միջոցառմանը: