ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը ԵՄ գործադիր իշխանության կողմից որոշակի ակտիվություն է տեսնում հայ-ադրբեջանական հարաբերություններին վերաբերող հարցերում, ինչն ըստ նրա՝ նորություն է:
«ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հայտարարությունն իսկապես անհարիր է հայ-ամերիկյան հարաբերությունների բնույթին: Գուցե հայ-ամերիկյան միջպետական հարաբերությունները չափազանց բարձր մակարդակի վրա չեն, բայց միշտ եղել է փոխադարձ հարգանք, և ընդհանրապես նման հայտարարությունը, որ Արցախը կարող է գոյատևել Ադրբեջանի կազմում, անհարիր է հայ-ամերիկյան ժառանգությանը, պատմությանը: Դեսպանի հայտարարությունը չի նպաստում հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը: Ե՛վ ԱՄՆ-ում, և՛ ԵՄ-ում, և՛ ՌԴ-ում մեր գործընկերները պետք է հասկանան, որ ՀՀ գործող իշխանություններն անցողիկ են»: