«Նիկոլ Փաշինյանը Գյումրիում պարտվել է՝ ընտրություններով, իշխանափոխությունից հետո էլ իշխանություն չեն կարողացել կազմել մեր քաղաքում։ Հիշում եք՝ 2020 թվականի աղետից հետո Սյունիքի համայնքապետերը պահանջեցին Փաշինյանի հրաժարականը, բայց կեսից չգիտեմ իրենց պոչերն ուր մտցրեցին ու լռեցին, դարձան իրենցից, բայց Գյումրիում այդպես չեղավ, այստեղ միասնական կանգնած են»,- հավելեց Գևորգ Ավագյանը։
«Ես ձեզանից եմ լսում, տեր Փառենին ինչո՞ւ պետք է ձերբակալեն, բնակիչները ևս տեղյակ չեն, եթե ես տեղյակ չեմ, բնակիչները որտեղի՞ց պետք է տեղեկանան»։
«Հավանաբար տեղյակ եք, որ կեղծ եվրոպամետները Նիկոլի ցուցումով ուզում են օգոստոսի 23-ին գրոհեն 102-րդ ռուսական ռազմաբազայի վրա։ Նախատեսել էին հարձակվել Վեհարանի վրա, այս փուլում կարծես թե «զադնի» են դրել, Նիկոլին էլ չենք հասկանում՝ փախուստի մե՞ջ է, արձակուրդո՞ւմ է, կորել է, չկա, հիմա ուզում են հարձակվել ռուսական ռազմաբազայի վրա։ Տեսան, որ աշխարհով մեկ խայտառակ կլինեն, եթե գրոհեն Վեհարանի վրա, որոշեցին այդ գրոհն ուղղել ռուսական ռազմաբազայի վրա, պատկերացրեք, էլի, ինչ խայտառակություն է՝ իշխանությունն իրենք են ու հարձակվում են Վեհարանի վրա»: