Այս շաբաթ հրատապ կերպով Կառավարությունից Ազգային ժողով (ԱԺ) ուղարկվեց ՀՀ քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածում (քրեական պատասխանատվությունից ազատելը գործուն զղջալու հիմքով) համապատասխան լրացում կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը, որում կարգավորում է ներառված առ այն, որ գործուն զղջալու ինստիտուտը որոշակի պայմանների առկայության պարագայում կարող է կիրառվել նաև ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերով: