Մի քանի ամիս շարունակվող ամրապնդումից հետո դրամը վերջին օրերին թուլացավ։ Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ սանձազերծված ագրեսիային առաջինն արձագանքեց ֆինանսական շուկան։ Դրամը թուլացավ՝ ինչպես դոլարի ու եվրոյի, այնպես էլ՝ ռուբլու նկատմամբ։
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Վահան Քերոբյանը պարզաբանեց վերջերս կատարած մեկ այլ ֆեյսբուքյան գրառում ևս, որտեղ գրել էր, թե աշխատաշուկան տարբեր մասնագիտություններով աշխատողների խնդիր ունի, սակայն մարդիկ չեն ուզում աշխատել։
Հայրենի վիճակագրական կոմիտեն ու կառավարությունը շարունակում են «պասերով» դրական միտումներ արձանագրել տնտեսության մեջ: Հերթականն օրեր առաջ էր. ըստ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների՝ 2022 թվականի ընթացիկ տարվա 7 ամիսներին աճի տեմպը կազմում է 13.1 %, աճ է արձանագրվել գրեթե բոլոր ոլորտներում:
ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի փոխանցմամբ՝ 2022թ. երկրորդ եռամսյակում Հանրապետությունում գրանցվել է առքուվաճառքի 15,093 գործարք: Առավել բարձր տոկոսաչափը՝ 34.6 տոկոս, գրանցվել է Երևանում, իսկ առավել ցածրը՝ 1.7 տոկոս, Վայոց Ձորի մարզում:
«Մենք շատ լավ ցուցանիշներ ունեինք 2018թ. առաջին եռամսյակում՝ մինչև, այսպես կոչված, հեղափոխությունը և 2018թ. ևս կունենայինք շատ լավ ցուցանիշներ, եթե չլինեին քաղաքական այդ գործընթացները»:
Եվրոգոտու երկրներում հուլիսին գնաճը հասել է տարեկան հաշվարկով ռեկորդային 8,9 տոկոսի: Այս մասին հայտնել է Եվրոպայի վիճակագրական գործակալությունը՝ Եվոստատը:
«Չէ, երբ որ գնաճը տուրիստներով պայմանավորված է, ծառայության ոլորտի աշխատողների աշխատավարձը բարձրանում է, ծիրանի գինը բարձր է լինում, պոմիդորի գինը բարձր է լինում եւ դա տարածվում է ընդհանուր ժողովրդի վրա: Որոշ խավեր այդ ժամանակահատվածում իհարկե տուժում են, կարող է ուսուցիչներն այդ պահին տուժեն, ծառայողները տուժեն, բայց հետո պետությունը արդեն նրանց անդրադառնում է»»։
Ռուսաստանի նկատմամբ եվրոպական սանկցիաների մասին լավատեղյակ եք: Արդյունքում վառելիքի միջազգային գները էլ ավելի աճեցին: Սկզբում կովիդն էր աճի պատճառը:
Երբ խոսք է գնում բարձր գնաճի պայմաններում մարդկանց եկամուտների անհամաչափ ավելացման մասին, իշխանություները մեջտեղ են բերում աշխատավարձի աճի ցուցանիշները՝ փորձելով ցույց տալ, որ աշխատավարձերն ավելի արագ են աճել, քան գները։ Այս թեզը շրջանառվում է հատկապես կառավարության նիստերում։ Աշխատավարձերի ու աշխատատեղերի վերաբերյալ պարբերաբար հնչող հայտարարություններն ունեն հենց այդ նպատակը։ Դրանով փորձում են համոզել, որ գնաճից աշխատող քաղաքացիները չեն տուժել, նրանց աշխատավարձերն ավելի շատ են բարձրացել, քան գնաճն է եղել։
168.am-ի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ անգամ ԿԲ նախագահն է նշել, թե գնաճը ոչ միայն դրսից է ներմուծված, այսինքն՝ միջազգային շուկաների թանկացումներն են բերել այդ գնաճին, այլև՝ ներքին առաջարկն է կրճատվել, և տնտեսությունն այդ աճող պահանջարկը չի կարողանում բավարարել։
3 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանում 500.000 մարդ սոված է մնում։ Սա ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի դիտարկումն է։
Վերջին 3 ամսում դրամը տարբեր արժույթների նկատմամբ արժևորվել է 15-20 տոկոսով։ Այդքանով ներմուծումներն էժանացել են, բայց նույնիսկ դա չի կասեցնում գնաճը։ Պատճառներից մեկն էլ մրցակցային թույլ միջավայրն է։ Ինչքան էլ մրցակցության պաշտպանության մարմինը փորձի արդարացումներ գտնել, միևնույն է, այն ի վիճակի չէ արդյունավետ վերահսկողություն իրականացնել։ Շատ հաճախ Հանձնաժողովը զբաղված է թանկացումներն արդարացնելով ու հիմնավորումներ փնտրելով, քան հակամրցակցային դրսևորումները կասեցնելով։