«Նա այսօր հաղթաթուղթ է դարձրել այն, թե իրենք ընտրություններ չեն կեղծում, բայց չէ՞ որ ընտրություն կեղծելը միայն քվեաթերթիկ կեղծելը չէ։ Դու ամբողջ պետական համակարգը միացնում ես, որ ընտրությունների արդյունքներն ավագանիում չնյութականանան, և դրանով ես կեղծում, կեղծում ես, երբ գործի ես դնում կեղծ փաթեթավորմամբ քրեական գործեր և դրանցով հագուրդ ես տալիս մանր թափթփուկների՝ ավագանիում հայտնվելու ցանկություններին»,- ասաց Մամիկոն Ասլանյանը։