«Թե ինչո՞ւ չօգտագործեցին, սա Հայաստանի իշխանությունը պետք է բացատրի։ Վստահ եմ, եթե Հայաստանի իշխանությունը գերիների վերադարձը նախապայման դներ այս ստորագրությամբ, Թրամփը կճնշեր Ալիևին, որի արդյունքը դրական կլիներ։ Փաստացի իշխանությունը հրաժարվեց նախապայման դնելուց, և արդյունքում՝ որևէ գերի չի վերադարձվելու»։
Հուլիսի 10-ին Աբու Դաբիում կայացած Փաշինյան-Ալիևը մոտ 5 ժամ տևած բանակցությունների ընթացքում որևէ խոսք չի եղել Բաքվում պահվող հայ ռազմագերիների ու պատանդների մասին։ Ամեն դեպքում, այս թեմայի վերաբերյալ որևէ նախադասություն չկա պաշտոնական հաղորդագրություններում։
«Մեր պետությունը, մեր ժողովուրդը որբ է, եթե այս երկիրը ղեկավար ունենար՝ այս օրին չէր լինի։ Դուք հասկանո՞ւմ եմ, ՀՀ օրվա ղեկավարը կալանավորում է մի մարդու, ով ամբողջ կյանքում իր երկիրն է շենացրել, Արցախին է օգնել, Ստեփանակերտում կառուցել է գերհագեցած հիվանդանոց։ Հիմա այսքանից հետո ի՞նչ մտածես նման ղեկավարի մասին։ Թշնամին՝ դրսից, սրանք ներսից կանգ չեն առնելու՝ Հայաստանը կործանելու համար»,- հավելեց Մարտին Եսայանը։