Հարցը՝ ի վերջո, դեռ որքա՞ն են շարունակվելու ձեռքերով «սրտիկներ» ցուցադրելու՝ Նիկոլ Փաշինյանի առավոտյան սեանսները, որն առաջին հայացքից թվում է հռետորական, կարող է ունենալ կոնկրետ, թվային արտահայտությամբ պատասխան՝ 4000-5000 անգամ: Այնքան, որքան Արցախյան 44-օրյա ողբերգական պատերազմում նվազագույն հաշվարկով կազմել են հայկական կողմի զոհերը:
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ժողովրդական արտիստ, Ստեփանակերտի թատրոնի դերասան, ռեժիսոր Քաջիկ Հարությունյանն այս հայտարարության առնչությամբ ասաց՝ եթե Նիկոլ Փաշինյանը դրանով ուզում է արցախահայության տրամադրությունները ստուգել, ապա պետք է լավ իմանա՝ արցախցին սոված կմեռնի Արցախում, բայց իր տանից դուրս չի գա, եթե, իհարկե, չփորձեն բռնի տեղահանել։