«Անբնականն այն է, որ մեր հանրության մեջ շարունակում են կեղծ ու անպետք դիսկուրսներ ծավալվել՝ ՌԴ-ի ու Արևմուտքի մասին։ Սովորաբար դաշակցում են շահերի համար ու դրանց շուրջ, ՀՀ իշխանությունները չունեն ձևակերպված շահեր, չունեն օրակարգ, չկա բովանդակային աշխատանք, իսկ այդ պարագայում՝ դու շատ ավելի խոցելի ու վատ վիճակում ես, միակ զբաղվումքդ էլ մնում է ռուսամետ-եվրոպամետ անիմաստ խաղերով հանրությանը զբաղված պահելը»։
«Հետո Ալիևի հետ այդ նկարները, որոնք զարհուրելի էին, բոլոր այն մարդկանց համար, որոնց երեխաները մինչև այժմ անհետ կորած են, ռազմագերի են և այլն։ Քիչ էր մնում ղդիկ տար Ալիևին, ոտքի բութ մատը, կրունկները մասաժ աներ, այն դեպքում, երբ իր դեմը կանգնած էր, իր իսկ ասածով, բռնապետը, կոռումպացվածը»։