Վերջին տարիներին մասնագետները նշում են դեռահասների շրջանում ինքնավնասող վարքագծի (selfharm) դեպքերի աճ։ Այս երևույթը լուրջ խնդիր է երեխաների հոգեկան առողջության ոլորտում և պահանջում է ծնողների, մանկավարժների և առողջապահական ոլորտի մասնագետների հատուկ ուշադրությունը։
Կարծում եմ՝ ծնողների կարևոր խնդիրներից մեկը երեխային ինքնուրույն դարձնելն է, որ կարողանան հարցեր լուծել։ Բայց եթե երեխայի թիկունքում ոչ ոք չկա՝ ագրեսիվ է դառնում, ու սա կարող է ամբողջ կյանքում դրսևորվել։ Երեխան պետք է իմանա՝ ինչ էլ պատահի իր հետ՝ լավ, թե վատ բան, ծնողին կարող է ասել ու պաշտպանություն ստանալ։ Սա ամենակարևոր կետն է։