Դատարկ գրպաններով իշխանության եկած ՔՊ-ականներն այնքան են հղփացել, որ արդարադատության նախարարը կարող է իրեն թույլ տալ ասել, թե 200 հազար դոլարանոց տունն ի՞նչ է, որ ինքը չունենա։ Ոչ վաղ անցյալում, երբ դեռ իշխանության չէին, կերազեին ընդհանրապես տուն ունենալու մասին, այսօր 200 հազար դոլարանոց տունը մեծ բան չեն համարում։
Շենգավիթում միջին գների տարբերությունը՝ 7 հազար դրամի, Ավանում՝ 3 հազար դրամի, էրեբունիում՝ 2.5 հազար դրամի սահմաններում է։
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբն ամփոփել է 2024 թվականի բարեգործական նախագծերը, արդյունքում՝ ընկերությունների խումբը նախորդ տարի կատարել է ավելի քան 2 մլրդ 101 մլն ՀՀ դրամի բարեգործություն և հովանավորչություն:
«Նաև չպետք է մոռանալ, թե արցախցի մեր հայրենակիցներն ինչ դժոխքում են ապրել վերջին տարիներին ու հատկապես վերջին 9 ամիսներին, ու, թե ինչ դժոխքից են դուրս եկել: Ոչ միայն տուն են կորցրել, այլև հարազատներ ու ամուսիններ, միմյանց չեն կարողանում գտնել: Այսպիսի վիճակում մարդկանց մոտ կարող են անգամ ագրեսիվության ու հիասթափության երանգներ նկատվել, ինչը լիարժեքորեն կարելի է հասկանալ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը:
2023 թվականի առաջին եռամսյակում հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 49,395 իրավունքի պետական գրանցման գործարք. այս մասին տեղեկանում ենք Կադաստրի կոմիտեի եռամսյակային հաշվետվությունից։
Շուրջ 29.000 եկամտահարկի վերադարձի շահառուների ցուցանիշին անդրադառնալով՝ Հրանտ Բագրատյանը նկատեց. «29.000 մարդ դարձել է շահառու, բայց 500.000 թոշակառու ավելի վատ է ապրում, և 500.000 թոշակառու, եթե առաջ միջինում ապրում էր 76 տարի, այսօր ապրում է 72 տարի: