Ֆասթ Բանկն անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց առաջարկում է ՊՈՍ (PoS) տերմինալների միջոցով իրականացվող շրջանառության հիման վրա տրամադրվող բիզնես վարկ կամ վարկային գիծ։ x6 վարկատեսակը տրամադրվում է վերջին 6 ամիսների ընթացքում ՊՈՍ տերմինալների (ինչպես Ֆասթ Բանկով, այնպես էլ ՀՀ այլ բանկերով սպասարկվող) միջոցով իրականացված միջին ամսական շրջանառության առավելագույնը վեցապատիկի չափով: