168.am-ի հետ զրույցում Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանն ասաց, որ այս պահին ամենակարևոր խնդիրը կապված է առողջապահության հետ, պլանային վիրահատությունները, որոնք չեն կարողանում իրականացնել, բնականաբար, այդ ամենն ազդում է մարդկանց առողջության վրա։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանն ընդգծեց, որ Ադրբեջանն ու «մարդասիրություն» հասկացությունները միմյանց հակասող են, դրա վառ ապացույցը ոչ միայն այն բարբարոսություններն են, որոնք Ադրբեջանը թույլ է տալիս իր կողմից օկուպացված տարածքներում հայկական հուշարձանների նկատմամբ, այլև Բերձորի ճանապարհի փակումն է, որն Արցախի համար կյանքի ճանապարհ է։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Լաչինի միջանցքը Ադրբեջանի կողմից փակելուն, նշեց՝ որքան էլ խնդիրը քննարկում են հումանիտար ճգնաժամի տեսանկյունից, պետք է գիտակցել, որ սա առաջին հերթին քաղաքական խնդիր է։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Սուրբ Հակոբավանքի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը խոսելով Արցախում ստեղծված իրավիճակի մասին, նախ հանրությանը հարց տվեց՝ այսօր ի՞նչ են անում, 2020 թվականի պատերազմից հետո ի՞նչ են արել։