Կառավարությունը տարբեր աղբյուրներից ֆինանսական միջոցներ է ներգրավել, որպեսզի տարհանվեն ինչպես պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների գույքը, այնպես էլ բնակիչների: Արցախի կառավարության համապատասխան կառույցները կապի մեջ են տեղական իշխանության մարմինների հետ և ստեղծված պայմաններում աջակցություն են ցուցաբերում՝ առաջնորդվելով Քաղաքացիական պաշտպանության պլանով: Ըստ կարիքի՝ հավելյալ աջակցություն կլինի:
Արցախի մշակութային ժառանգության պահպանության հանրային խորհրդի նախագահ Սերգեյ Շահվերդյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ գրելով. «Կրակի բոցում վառվում է դպրոցական տարիների հիշողությունը. Աղավնո. այսօր։