Մենք պարբերաբար տարբեր միջոցառումներ ենք իրականացնում, որպեսզի կարողանանք այդ խնդիրները լուծել՝ դրանք սանիտարական, անվտանգության խնդիրներ են:
«Փարիզ էսթ» համալսարանի քաղաքաշինության դոկտոր Մարիամ Խաչատրյանը, սակայն, կարծում է, որ պարզապես բացօթյա առևտուրը պետք է ճիշտ կազմակերպել, իսկ վերացնել հնարավոր չի լինի, քանի որ, նրա խոսքով, կրկին գալու են այդ նույն տեղը վաճառելու կամ քիչ հեռու են կանգնելու: Ինչ վերաբերում է քաղաքի տեսքին, ապա քաղաքաշինարարի կարծիքով՝ այն չի աղավաղվում:
Այսօր Կառավարության հերթական նիստում անդրադառնալով բացօթյա ապօրինի առևտրին՝ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նախ զեկուցել էր, որ այսօր առկա գործիքակազմը բավարար չէ վարչական իրավախախտումներով սահմանված պատասխանատվության ենթարկելու համար:
Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հաստատեց Երևանի քաղաքապետարանի մշակած օրենսդրական փաթեթը, ըստ որի՝ համայնքը կարող է ոչ սահմանված վայրում առևտուր իրականացնող կամ ծառայություն մատուցող անձանցից առգրավել, ապա դատական կարգով բռնագրավել ծառայություն մատուցելիս վաճառվող ապրանքը։