Թող որ Աստված տկարության մեջ եղող հավատացյալներիս՝ ի սկզբանե Իր հանդեպ ունեցած հավատարմությունը վառ պահի և ապաշխարությո՛ւն շնորհի մեզ՝ արժանացնելով երկնային բարիքներին մեր Տեր Հիսուս Քրիստոսով, ում փա՜ռք հավիտյանս հավիտենից։ Ամեն։
Հիսնակի պահոց շրջանին ֆիզիկապես և հոգեպես պատրաստվում ենք Քրիստոսի Սուրբ Ծննդյանն ու Աստվածհայտնությանը։ Հիսնակի պահոց շրջանը իր լրումին է հասնում Սուրբ Ծննդյան ճրագալույցի Պատարագով և հունվարի 6-ին ջրօրհնյաց Պատարագով, նվիրված Քրիստոսի մկրտությանը և Աստվածհայտնությանը։