Նիկոլ Փաշինյանի բարձր հովանու ներքո 2024 թվականին ուժային կառույցների միջև անցկացվող բանակային մրցաշարի համար այս անգամ Կրթության, Գիտության, Մշակույթի ու Սպորտի նախարարությունը հատկացրել է 61 միլիոն 20.200 դրամ։
Հունվարի 28-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կազմակերպվել էր Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառում, որի բովանդակությանն արդեն անդրադարձել ենք։ Միջոցառմանը ՀՀ նախագահի աթոռը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանն ապահովել էր իր ներկայությունը տոնական հավաքին, այդ օրը նա նույնիսկ լակոնիկ ուղերձ էր հղել: Բայց, ինչպես ասում են, պատմությունն այսքանով ավարտվում է:
168.am-ն ավելի վաղ անդրադարձել էր պետգնումներում այս գործարարին ու նրա ընտանիքին ասոցիացվող ընկերությունների հաղթարշավին՝ բացահայտելով, оրինակ, որ «ԿՈՆՑԵՊՏ ԻՎԵՆԹՍ» , «ԳԵՎՈՐԳԻԱՆ ԿՈՆՑԵՌՆ, «ՊԵՑՑՈ ՍՊԸ»-ները, որոնց պարբերաբար վստահվում են պետական այս կամ այն միջոցառումները, իրականում ունեն մեկ դեմք, և այդ մեկ դեմքը Վլադիմիր Գևորգյանն է:
Օգոստոսի 26-ին Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը բանակային խաղերի վերաբերյալ տեսանյութ էր հրապարակել։