ՀՀ իշխանություններն իրենց հայտարարած դիվերսիֆիկացված, բալանսավորված և բալանսավորող արտաքին քաղաքականության շրջանակում մտադիր են ռազմավարական դաշնակցություն հաստատել Ֆրանսիայի հետ՝ զուգահեռաբար հայտարարելով իրենց եվրոպական ընտրության մասին։
Այն ժամանակ այսօրվա իրավիճակը չէր, ավելի ճիշտ միգուցե ոչ թե այսօրվա, որովհետև այսօրը շատ ցայտուն չէ, այլ մեկ տարվա, երկու տարի առաջվա իրավիճակը չէ, երբ ինչ այս իշխանությունները, կառավարիչներն անում էին, Արևմուտքն աչքերը փակ` միանշանակ բարձր էին գնահատում: Մենք անում էինք այնպես, որ չխաթարելով մեր դաշնակցային հարաբերությունները, չխաթարենք նաև մեր գործընկերային հարաբերությունները: Արևմուտքը մեր գործընկերն էր, Ռուսաստանի Դաշնությունը` մեր դաշնակիցը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն է։