«Թանգարանում գիդը կարող է պարզ բացատրել, որ հայկական կոնյակը ստեղծվել ու ճանաչում է ձեռք բերել ամբողջ աշխարհում 1877 թ. Շուստովի կողմից։ Մեծահարուստ և բարերար Շուստովը Երևանի Կոնյակի գործարանը տնօրինելուց հետո ստեղծել է հայկական կոնյակ։ Մեր ջանքերի շնորհիվ մոտավորապես 10 տարի անհատույց, առանց գումարի, հայկական կոնյակը տարբեր մարդկանց միջոցներով հասել է աշխարհի տարբեր վայրեր, պատմել են դրա պատմությունը, ծագումը և ծագման երկիրը։ Այդպիսով՝ ծանոթացնում էին մարդկանց այդ մշակույթին՝ նպատակ ունենալով մարդկանց սովորեցնել խմել հայկական կոնյակը։
Նա նաև ասաց՝ խաղողագործներին հորդորում են, թե՝ խաղողի եվրոպական սորտեր մշակեք, մոռանալով, որ դրանով վերացվում է հայկական սորտը, որով էլ ստեղծում է հայկական կոնյակն ու գինին։ «Նման բան ասողներն ուզում են տնտեսական աղետ բերել Հայաստանի գլխին։ Մեր իրական հայկական խմիչքը մրցունակ է աշխարհում, պահանջված է։ Մինչև այժմ որպես բրենդ, մեծ նվեր է բոլորիս»,- եզրափակեց Արտակ Սարգսյանը։
«Եկել, ասում է՝ ամեն ինչ քանդեք, նոր սորտ աճացրեք, մինչդեռ մեր երկրում աճող բոլոր հայկական սորտի խաղողներն ունեն էնդեմիկ, բնատուր, մաքրասորտ ծագում՝ այս ռելիեֆի մեջ ստացված սորտեր են։ Մի անգամ հարց տվեք Փաշինյանին, բա որ մեր սորտերը փոխենք, մեր արտադրանքը, օրինակ, հայկական քիշմիշի օղի կամ այլ բան, կվերանա, այսինքն՝ հայկական չի՞ լինելու։ Լավ, որքա՞ն կարելի է՝ չիմանալով մանիպուլացնել ու խաբել։ Մենք հիմա այդ ամենը դնենք-քանդենք, մեր գործունեությունը կորցնենք, ապրանքանիշը կորցնենք, բա հետո՞։ Ես հասկանում եմ, որ իրենց մոտ քանդելը լավ է ստացվում, բայց քանդելու փոխարեն՝ թող բարիք ստեղծեն, զարգացնեն ու կյանք տան»։
«Վերջին տարիների սխալ քաղաքականությունը բերեց-հասցրեց նրան, որ մարդիկ իրենց ձեռքով իրենց տնկած խաղողի այգիները քանդում են: Մարդիկ այլընտրանք չունեն, չեն կարողանում իրենց արդար քրտինքով հանապազօրյա հացը վաստակել, դրա համար էլ այս իրավիճակն է: Այս տեմպերով շարունակվելու դեպքում Արարատյան դաշտում խաղողի այգիների քանդումը կդառնա մասսայական»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը: