Այս լռության մեջ մոռացության ենք տվել նաեւ բազմաթիվ հարցեր՝ ի՞նչ կատարվեց սեպտեմբերի 13-ին, ինչպե՞ս եղավ այդ հարձակումը, ու՞մ ենք վստահել մեր բանակը, ինչպե՞ս հակառակորդը կարողացավ երեք ուղղությամբ ճեղքել մեր պաշտպանությունը, ինչու՞ այդքան զոհ ունեցանք եւ, վերջապես, ինչո՞ւ է մինչև հիմա Էդվարդ Ասրյանը շտաբի պետի պաշտոնում: