Վաղը լրանալու է Մարտակերտի քաղաքապետի տնային կալանքի ժամկետը. ՔԿ-ն կհետևի՞ իշխանության հրահանգին

Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանի կալանավորման երկու ամիսը վաղը՝ հուլիսի 25-ին է լրանում։

Միշա Գյուրջյանը կալանավորվել էր մայիսի 25-ին, իսկ արդեն հունիսի 27-ին դատարանը բավարարել էր Միշա Գյուրջյանի փաստաբան Արսեն Բաբայանի միջնորդությունը՝ կալանքը տնային կալանքով փոխարինելու մասին:

168.am հետ զրույցում Արսեն Բաբայանն ասաց, որ հուլիսի 25-ին իր պաշտպանյալի  կալանքի 2 ամիսը լրանալուց հետո նա կլինի ազատության մեջ։

«Քննչական կոմիտեն կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդություն չի ներկայացրել, հետևաբար՝ կալանքի 2-ամսյա ժամկետը լրանալուց հետո Միշա Գյուրջյանն ազատության մեջ կլինի»,- նշեց Արսեն Բաբայանը։

Կարդացեք նաև

Հիշեցնենք` ըստ ՔԿ-ի տարածած հաղորդագրության, Միշա Գյուրջյանը մեղադրվում է խարդախությամբ խոշոր չափերով հափշտակության և փաստաթղթեր կեղծելու համար։ Նա խմբի հետ փաստաթուղթ է կեղծել և կատարել խոշոր չափերով գույքի հափշտակություն՝ 1.935.000 դրամ արժողությամբ «CHEVROLET LACETTI-1.4»։
Գյուրջյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խարդախություն) և 457-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը)։

Ի դեպ, նշենք, որ Ստեփանակերտի և Ասկերանի քաղաքապետը ևս գտնվում էին տնային կալանքի մեջ, նրանց ևս մեղադրում են պետությանը նյութական վնաս հասցնելու՝ Արցախից Հայաստան մեքենաներ  բերելու համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031