«Մեր հարցը հրատապ է, տեղեկացրեք իրենց, որ հարցը հրատապ է, ասում են՝ մինչև հինգշաբթի սպասենք, մինչև հինգաշաբթի մենք ինչքա՞ն ապրանք թափենք։ Նախկինում մեր գյուղից մինչև 30 տոննա թութ էր արտահանվում, հիմա ժողովուրդն ի՞նչ անի»,- ընդգծեց Ավիկ Մկրտումյանը։