Արման Նշանյանը հայտարարագրել է 3 անշարժ գույք՝ բնակարաններ, որոնցից մեկը ձեռք է բերել 2005 թվականին Սյունիքի մարզի Սիսիան համայնքում, մյուսը՝ 2015 թվականին Երևան քաղաքի Շենգավիթ համայնքում և դարձյալ 2018 թվականի նոյեմբերին Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում: Արման Նշանյանը բոլոր բնակարանները տնօրինում է համատեղ սեփականության իրավունքով: Սակայն հայտարարագրում մատնանշված չէ անշարժ գույքը ձեռք բերելու եղանակը:
Արմեն Աշոտյանի խափանման միջոցի փոփոխության հարցի քննության ժամանակ մեղադրող դատախազ Արման Նշանյանն իր խոսքում արձանագրեց, թե միջնորդությունն անհիմն է, քանի որ նախկինում ներկայացված միջնորդությունից չի տարբերվում՝ բացառությամբ պատգամավորների քանակի: