Եթե Դուք լինեիք երաշխավոր, ինչպե՞ս կերաշխավորեիք, որ խափանման միջոցը փոխվեր. Մեղադրող Նշանյանը հարցը թողեց անպատասխան

Արմեն Աշոտյանի խափանման միջոցի փոփոխության հարցի քննության ժամանակ մեղադրող դատախազ Արման Նշանյանն իր խոսքում արձանագրեց, թե միջնորդությունն անհիմն է, քանի որ նախկինում ներկայացված միջնորդությունից չի տարբերվում՝ բացառությամբ պատգամավորների քանակի:

Հիշեցնենք՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին ազատության մեջ տեսնելու համար ընդդիմադիր 30 պատգամավոր երաշխավորություն էր ներկայացրել. դատավոր Վահե Դոլմազյանն այս և այլ հակափաստարկները, որոնք հնչեցրել էին Արմեն Աշոտյանի փաստաբաններն ու ինքը՝ Աշոտյանը,  մերժեց մի շնչով:

Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը երկարացվեց ևս 3 ամսով:

Քանի որ հերթական դատական նիստից տպավորություն էր, որ երաշխավորների ինստիտուտը Արմեն Աշոտյանի գործի պարագայում չի գործում՝ դատական նիստից հետո 168.am-ը մեղադրող դատախազ Արման Նշանյանից հետաքրքրվեց՝ եթե նա լիներ երաշխավոր, ինչպե՞ս պետք է երաշխավորեր, որ խափանման միջոցը փոխվեր (ի՞նչ է հնարավոր անել պատշաճ վարքագիծ ապահովելու համար):

Կարդացեք նաև

«Հարցը քննարկվեց դատարանում, Դուք էլ ներկա էիք»,- արձագանքեց նա:

Մեղադրող դատախազին խնդրեցինք անդրադառնալ դատական տարբեր նիստերում շեշտվող «պետությանը հասցված վնասի» մասին խոսույթին, մասնավորապես` հիշեցնելով, որ Արցախի կորստից հետո Հայաստանը մեծ վնասներ է կրել, ո՞վ պետք է փոխհատուցի այդ վնասները:

Հարցը մնաց անպատասխան:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930